Ուրուգվայի նախագահը Փարիզ թռչող օդանավում փրկել է երիտասարդ ֆրանսուհու
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, որը բժշկական կրթություն ունի, Փարիզ ուղևորվող ինքնաթիռում փրկել է 17-ամյա ֆրանսուհու, գրում է Газета-ն:
Վասկեսն իր անձնական բժշկի հետ քայլեր է ձեռնարկել աղջկա համար, ում մոտ սուր ալերգիկ ռեակցիա է սկսվել և դժվարացել է շնչառությունը:
Ներարկումների արդյունքում ուղևորուհին ուշքի է եկել և առանց հետագա դժվարությունների հասել նշանակման կետ: Նշվում է, որ ինքնաթիռը ստիպված չի եղել հարկադիր վայրէջք կատարել Բրազիլիայում` աղջկան շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար:










