Ավստրալիան ցանկանում է անօրինական ներգաղթյալներին բնակեցնել Ղրղզստանում. The Australian
Ավստրալիայի կառավարությունը քննարկում է ավելի քան 1.500 անօրինական ներգաղթյալների Ղրղզստանում բնակեցնելու հնարավորությունը, գրում է Газета-ն` հղում անելով The Australian թերթին:
Այժմ անօրինական ներգաղթյալները մնում են Պապուա Նոր Գվինեայի և Նաուրուի ճամբարներում։
Ավստրալական իշխանություններն արդեն վաղուց վարում են այն բոլոր նավերի կալանման քաղաքականություն, որոնք մարդկանց անօրինական ճանապարհով բերում են երկիր:
Աղբյուրը նշում է, որ այժմ կառավարությունը քննարում է փախստականներին Ղրղզստան, ինչպես նաև նախկին Խորհրդային միության երկրներ տեղափոխելու հնարավորությունը: Բացի այդ, ներգաղթյալներին կարող են տեղափոխել Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներ: Սակայն նման պայմանավորվածություններ դեռ չկան:










