IKEA-ի հիմնադիրը 42 տարվա մեջ առաջին անգամ եկամտահարկ է մուծել Շվեդիայում
IKEA ընկերության հիմնադիր 89-ամյա Ինգվար Քամպրադը 1973թ.-ից ի վեր առաջին անգամ եկամտահարկ է մուծել Շվեդիայում, գրում է РИА Новости-ն։
Քամպրադը գրանցել է 17.7 մլն շվեդական կրոն (մոտ 1.9 մլն եվրո) եկամուտ: Այդ գումարից մոտ 6 մլն շվեդական կրոն մուծվել է որպես հարկ:
1973-ին գործարարը հեռացել է Շվեդիայից, ինչից հետո բնակություն է հաստատել շվեյցարական Լոզան քաղաքում: 2011-ին կնոջ մահից հետո նա որոշել է վերադառնալ հայրենիք, 2014-ին նա այդ երազանքն իրականություն է դարձրել:
Ինգվար Քամպրադն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 40 մլրդ եվրո, իսկ անձամբ նրա կարողությունը` 3-4 մլրդ եվրո։










