Ռեփեր Աշերը համոզել է ակտիվիստներին չխանգարել Քլինթոնի ելույթին (տեսանյութ)
Ամերիկացի հայտնի ռեփեր Աշերը պաշտպանել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին` վերջինիս նախընտրական արշավի շրջանակում իրականացվող միջոցառման ժամանակ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Հարավային Կարոլինայում ելույթ ունենալու ժամանակ թեկնածուին անընդհատ խանգարել ու ընդհատել են Black Lives Matter («Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն») շարժման ակտիվիստները, որոնք կոչեր են հնչեցրել ու երգեր երգել:
Այդ ամենի ականատեսն է եղել Աշերը, ով համոզել է ակտիվիստներին նախևառաջ լսել թեկնածուի ելույթը, հետո նոր լքել միջոցառման վայրը։










