Ռուսական Airbus 321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են «սև արկղերը»

17:40 • 31.10.15

Շարմ էլ Շեյխի օդանավակայանից տեղեկացրել են, որ Airbus 321 օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները ռուսներ են եղել: Ինչպես հաղորդում է ՌԴ «Առաջին ալիքը»` այս տեղեկությունը  ճշտվում է: Չի բացառվում, որ խոսքը ԱՊՀ քաղաքացիների մասին է:
 

Հաղորդվում է, որ վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի «սև արկղերը», որոնք վերծանվելու են Ռուսաստանում: Այս մասին  հայտնել են ՌԴ աղետի հետևանքների վերացման օպերատիվ շտաբից:
Դեպքի վայրում աշխատում են եգիպտական ավիացիան և ավտոտրանսպորտի վարչությունը: Իսրայելցի զինվորականներն ավելի վաղ հետախուզող օդանավ էին ուղարկել, որը մասնակցել է որոնողական աշխատանքներին:


Հաղորդումներ են տարածվել, որ օդանավը վթարվել  է այն շրջանում, որտեղ հաճախակի են բախումները Եգիպտոսի կառավարական զորքերի և զինված խմբավորումների միջև, սակայն պաշտոնական Կահիրեն հերքել է այն տարբերակը, որ օդանավը կարող էին վնասել: