Արգենտինայում արգելել են պետական բուհերի ընդունելության քննությունները
Արգենտինայի սենատն ընդունել է պետական համալսարաններում ընդունելության քննությունների անցկացումն արգելող օրենք։ Այժմ բոլորը, ովքեր ստացել են միջնակարգ կրթություն, կարող են ազատ և անխոչընդոտ բուհ ընդունվել։ Բացի այդ, համալսարաններին արգելվել է որևէ վճար վերցնել ուսման համար, գրում է Вести-ն։
Միևնույն ժամանակ, համալսարաններին թույլատրվել է սահմանել պահանջներ, որոնք պետք է կատարեն սաները` ուսանող համարվելու համար։
Նախկինում այդ իրավունքն ունեին այն համալսարանները, որոնցում սովորում է ավելի քան 50.000 մարդ, իսկ մյուսների համար գործում էր միասնական պահանջ. ուսանողը պետք է հանձներ տարեկան առնվազն մեկ քննություն, որոշ դեպքերում` 2 քննություն:
Արգենտինայում այսօր գործում է 54 պետական համալսարան, 49 մասնավոր ուսումնական հաստատություն։










