Իռլանդիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները
Իռլանդիայում ստորագրել են օրենք, որը թույլատրում է միասեռ ամուսնությունները, հաղորդվում է Իռլանդիայի նախագահի կայքում, փոխանցում է Корреспондент-ը:
«Նախագահական հանձնաժողովն այսօր ստորագրել է «Ամուսնության մասին օրինագիծը», որն օրենքի կարգավիճակ է ստացել»,- նշվում է հաղորդագրությունում:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, մայիսին անցկացված հանրաքվեի ժամանակ ընտրողների 62%-ն աջակցել է միասեռ ամուսնություններն օրինականացնելու առաջարկին, իռլանդացիների 38%-ը դեմ է արտահայտվել։










