Նիգերիայում մայրը փորձել է 90 դոլարով վաճառել իր նորածին երեխային

11:02 • 31.10.15

Նիգերիայի հարավ-արևելքում 6 մարդ է ձերբակալվել 2-շաբաթական երեխային վաճառելու փորձի համար, գրում է BBC-ն:

 

Քրոս Ռիվեր նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվածների թվում եղել է նաև երեխայի մայրը: Վերջինս ասել է, որ ստիպված է եղել վաճառել երեխային մոտ 90 դոլարով ծայրահեղ աղքատության պատճառով:

 

Այդ շրջանն արդեն երկար ժամանակ է բախվում է, այսպես կոչված, «երեխաների ֆաբրիկայի» խնդրին՝ վայր, որտեղ կանայք ինքնակամ կամ ստիպված վաճառում են իրենց երեխաներին։