Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկում են «ՌԴ-ի հրամանով»

10:07 • 31.10.15

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն վրացական քաղաքացիությունից զրկելու որոշումը Թբիլիսին կայացրել է Ռուսաստանի հրամանով, և այն ուղղված է նրան, որ խանգարեն իրեն հաջորդ ընտրություններին մասնակցել, փոխանցում է РИА Новости-ն։



«Այդ ամենը Բիձինա Իվանիշվիլիի («Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիրը-Խմբ.) գործն է։ Այսօր նա հայտարարեց, որ կատարում է Ռուսաստանի պատվերներից մեկը և, այդպիսով, փակում է իմ ճանապարհը դեպի ընտրություններ, այդ պատճառով էլ պետք է զրկի ինձ վրացական քաղաքացիությունից այն բանից հետո, երբ ստիպեց ինձ հեռանալ երկրից»,- ասել է Սաակաշվիլին։

 

Նախօրեին հաղորդվել էր, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն Ուկրաինայից պաշտոնական հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական անձնագիր ունի։ Այժմ սկսվել է նրան վրացական քաղաքացիությունից զրկելու գործընթացը։

Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկում են «ՌԴ-ի հրամանով»