Օծվում է Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին (լուսանկարներ)
Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին կրկին իր դռները կբացի հավատացյալների առջև: Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցու՝ երկար սպասված վերաօծման արարողությունն է:
Եկեղեցու վերականգնման նախագծին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետներ: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին վերանորոգվել է բացառապես բարեգործական միջոցներով:
Նշենք, որ եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցում է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Լուսանկարները՝ Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

















