Տեխասում հորդառատ անձրևների և տորնադոյի զոհ է դարձել առնվազն 2 մարդ (լուսանկարներ)

12:17 • 31.10.15

Առնվազն 2 մարդ մահացել է, ևս մի քանիսը համարվում են անհետ կորած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով, որոնք պատուհասել են ԱՄՆ Տեխաս նահանգի կենտրոնական շրջաններին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
 

Հեղեղումները հանգեցրել են մի շարք մայրուղիների փակմանը: Մայրաքաղաք Օստինից հարավ-արևելք ջրի հոսանքները քշել են ավտոմեքենան ճանապարհից, որում տղամարդ է եղել: Նրա դին փրկարարները հայտնաբերել են մի քանի ժամ անց:

 

Եվս մի մարդ մահացել է Սան Անտոնիո քաղաքի մոտակայքում։


Իշխանություններն իրականացնում են բնակիչների տարհանում: