Ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայողը մահացել է

12:15 • 31.10.15

Պայմանագրային շարքային զինծառայող Հարություն Հակոբյանը, ով տուժել էր  հոկտեմբերի 24-ին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած  ավտովթարից, երեկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է: Այս մասին tert.am-ը տեղեկացավ հոսպիտալից: Վերջինս այդպես էլ գիտակցության չի եկել:


Նշենք, որ զինծառայողը ստացել էր ծանր փակ համակցված գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կրծքավանդակի բութ տրավմա, մի շարք այլ սալջարդեր ու կոտրվածքներ:

 

 

Ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայողը մահացել է