ԻՊ զինյալները Հոմսում նոր քաղաք են գրավել

14:35 • 01.11.15

«Իսլամական պետության» զինյալները սիրիական բանակի հետ բախումից հետո վերցրել է Հոմս նահանգի Մահին քաղաքի վերահսկողությունը. տեղեկացնում է gazeta.ru-ն:


Համաձայն տվյալների՝ 2004 թվականին քաղաքում բնակվել է 11 հազար մարդ՝ հիմնականում սուննի մուսուլմաններ:


Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության խորհրդի տվյալներով՝ Մահինում մարտերի արդյունքում առնվազն 50 զինվոր է զոհվել, իսկ զինյալները հայտնվել են Դամասկոսից Հոմս տանող մայրուղուց 20 կմ հեռավորության վրա:


Բախումներ են գրանցվել Սադադ քաղաքի մոտակայքում, որտեղի բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են:

 

 

ԻՊ զինյալները Հոմսում նոր քաղաք են գրավել