Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում չվերթները չեղյալ են հայտարարվում մառախուղի պատճառով
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում չեղյալ է հայտարարվել մոտ 50 չվերթ խիտ մառախուղի պատճառով: Այդ մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում, գրում է korrespondent.net-ը:
«Այսօր շատ ուժեղ մառախուղ էր: Մենք ստիպված ենք եղել չեղյալ հայտարարել մոտ 50 չվերթ: Ուղևորներին խորհուրդ է տրվել դիմել ավիաընկերություններ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար»,- ասել է Հիթրոուի ներկայացուցիչը:
Տեղի ժամանակով 15:00-ից հետո չվերթների ժամանակացույցում փոփոխություններ չեն սպասվում, սակայն նոյեմբերի 2-ին մառախուղի հայտնվելու հավանականությունը կրկին մեծ է, ինչի պատճառով որոշ չվերթներ կարող են չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել, հավելել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:










