Քրդական ուժերը պատրաստվում են ճակատամարտի Իրաքի Սինջարը հետ վերցնելու համար

18:13 • 01.11.15

Քրդական ուժերը կենտրոնանում են հյուսիսարևմտյան Իրաքում «Իսլամական պետության» գրոհայիններից Սինջար քաղաքը հետ վերցնելու համար նախապատրաստվող հարձակման համար: Իսլամիստները քաղաքը գրավել են ավելի քան մեկ տարի առաջ՝ սպանելով և ստրկացնելով քաղաքի հազարավոր եզդի բնակիչներին, գրում է alarabiya.net-ը:

Սինջարը խորհրդանշական և ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի ապաստարաններ դարձած Մոսուլ և Ռաքքա քաղաքները միացնող գլխավոր ճանապարհի վրա:

2014 թվականի դեկտեմբերին քրդական ուժերը հետ են մղել ԻՊ-ին Սինջար լեռան հյուսիսից, սակայն ծայրահեղական սունի ապստամբները շարունակում են հսկողություն պահել լեռան հարավային հատվածը, որտեղ գտնվում է քաղաքը:

Դեպի լեռ տանող գլխավոր ճանապարհին գյուղացիները վերջին օրերին տեսել են քրդական տասնյակ ռազմական մեքենաներ:
 

Քրդական ուժերը պատրաստվում են ճակատամարտի Իրաքի Սինջարը հետ վերցնելու համար