Թուրքիայում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների նկատմամբ

22:31 • 01.11.15

Թուրքիայի ոստիկանությունը Դիարբեքիրում  արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների դեմ:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է  Reuters գործակալության թղթակիցը` տասնյակ ցուցարարներ փակել են հարավարևելյան խոշորագույն քաղաքի կենտրոն տանող ճանապարհն ու քարեր են նետել: Նշվում է, որ ցուցարարները քրդամետ ընդդիմության աջակիցներն են:

Հաղորդվում է, որ տվյալ շրջանում ողջ օրն անհանգիստ ու լարված իրավիճակ է եղել:

Ավելի վաղ հրապարակված լուրերի համաձայն` Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

 

Թուրքիայում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների նկատմամբ