Մեկ մարդ է զոհվել ԱՄՆ-ի համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով

19:16 • 01.11.15

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Ուինսթոն-Սեյլեմի պետական համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ է մահացել, հաղորդում է gazeta.ru-ն:

Համալսարանի մամուլի քարտուղար Աարոն Սինգլթոնի խոսքերով՝ ոստիկանությանը դեռ չի հաջողվել բռնել կրակողին: Հաղորդվում է նաև, որ նա համալսարանի ուսանող չէ:

Ոստկանության տվյալներով՝ հանցագործի անունը Ջարետ Ջերեմ Մուր է:

 

 

Մեկ մարդ է զոհվել ԱՄՆ-ի համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով