Գերմանացիների հակակրանքը փախստականների հանդեպ կվերածեն գումարի. լրատվամիջոցներ
Փախստականների հոսքից տառապող Գերմանիայում որոշել են համաքաղաքացիների հակակրանքը ներգաղթյալների հանդեպ վերածել գումարի։
«Ատելությունն օգնում է» հատուկ հիմնադրամը գումար է հատկացնում` 1 եվրո սոցկայքերում յուրաքանչյուր «ատելությամբ լի» մեկնաբանության համար։ Ցանկացած օգտատեր կարող է ուղարկել մեկնաբանության հղումը կամ ոչ քաղաքավարի արտահայտությամբ էջի լուսանկարը, գրում է РИА Новости-ն` հղում անելով The Washington Post-ին:
Այդպիսով` նախագծի կազմակերպիչները նշում են, որ «որքան շատ է ատելությունը` այնքան շատ է գումարը»: Ներկայում հավաքվել է մոտ 1300 եվրո:
Facebook սոցկայքն աջակցել է նախագծին. այն թեև հրաժարվել էր հովանավորությունից, սակայն օգնել է կազմակերպիչներին գովազդի հարցում։










