ԱՄՆ հետախուզությունը ԻՊ-ի` Եգիպտոսում А321 օդանավի վթարին ներգրավվածության «անմիջական ապացույցներ» չի տեսնում

21:13 • 02.11.15

ԱՄՆ իշխանությունները տեղեկություն չունեն Սինայում ռուսական A-321 օդանավի կործանման հավանական պատճառներից մեկի` ահաբեկչության տարբերակի հաստատման մասին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության  ղեկավար Ջեյմս Քլեփերը:

Վերջինիս խոսքով` ԱՄՆ-ն «անմիջական ապացույցներ» չի տեսնում դրա համար: Քեփլերի կարծիքով` «քիչ հավանական» է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները կարող էին նման հարձակում իրագործել: Միևնույն ժամանակ նշել է, որ չէր բացառի այդ տարբերակը:

Հիշեցնենք, որ The Daily Mail պարբերականն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որում իբրև  պատկերված է ռուսական օդանավը` ԻՊ-ի հարվածից հետո, սակայն պարբերականի ընդգծմամբ` տեսանյութը ցածր որակի էր և հնարավոր չէր պարզել` որքանով է ԻՊ-ի տարածած տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

 

ԱՄՆ հետախուզությունը ԻՊ-ի` Եգիպտոսում А321 օդանավի վթարին ներգրավվածության «անմիջական ապացույցներ» չի տեսնում