Ավիավթարի հետևանքով մահացած ռուս երիտասարդն ընկերուհուն հրավիրել էր Եգիպտոս՝ ամուսնության առաջարկություն անելու

17:12 • 02.11.15

Եգիպտոսում ավիավթարի հետևանքով մահացած ռուս երիտասարդն ընկերուհուն հրավիրել էր հանգստի՝ ամուսնության առաջարկություն անելու նպատակով։

 

Ալեքսանդրա Չեռնովայի և Եվգենի Յավսինի ընկերները պատմել են, որ երիտասարդը հատուկ դրա համար գումար է հավաքել, որպեսզի ընկերուհուն կարողանա Եգիպտոս տանել, գրում է lifenews.ru-ն։

 

«Սաշան շատ երջանիկ էր թռիչքից առաջ, բառացիորեն ճախրում էր։ Ասում էր, որ Ժենյան իրեն անակնկալ է անելու, ասում էր, որ հետո մանրամասն կպատմի ամեն ինչ: Արդեն հետո ընդհանուր ընկերներից ես իմացա, որ նա պատրաստվում էր առաջարկություն անել»,- պատմել է Ալեքսանդրայի ընկերուհին։

 

Ի դեպ, նշվում է, որ նրանք ծնվել են նույն օրը։

 

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։
 

Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։