Թուրք-սիրիական սահմանի մոտ պայթյուն է տեղի ունեցել. տուժել է 20 մարդ

08:47 • 02.11.15

Թուրքիայի Մարդին նահանգում տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է առնվազն 20 մարդ, տեղեկացնում է թուրքական HaberTurk կայքը։

 

Միջադեպը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Նուսայբին քաղաքի կենտրոնում:

 

Բնակելի թաղամասում կայանված մեքենան դեռևս անհայտ պատճառով պայթել է: Դրանից հետո առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:

 

Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Նրանցից շատերը շնչառական խնդիրներ ու թեթև վնասվածքներ են ունեցել։

 

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, բժիշկներն ու փրկարարները: