Սանկտ Պետերբուրգում վայրէջք է կատարել Եգիպտոսում ավիաաղետի զոհերի մարմինները տեղափոխող առաջին ինքնաթիռը

09:16 • 02.11.15

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո- 2» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության «ԻԼ-76» ինքնաթիռը, որը տեղափոխել է Եգիպտոսում ռուսական քաղաքացիական օդանավի կործանման հետևանքով զոհվածների դիերը։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, օդանավը Սանկտ Պետերբուրգ է հասցրել «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 ինքնաթիռի ուղևորներից 144-ի մարմինները։

 

Ըստ ռուսական իշխանությունների՝ ավիաաղետի զոհերի մարմինները տեղափոխող 2-րդ ինքնաթիռը «Պուլկովո- 2» կժամանի նոյեմբերի 2-ի երեկոյան:

 

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։

 

Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։

Սանկտ Պետերբուրգում վայրէջք է կատարել Եգիպտոսում ավիաաղետի զոհերի մարմինները տեղափոխող առաջին ինքնաթիռը