Թուրքիայում նախագահական նստավայրի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել
Ստամբուլի Թարաբիա շրջանում գտնվող նախագահական նստավայրի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Zaman օրաթերթի կայքը, անհայտ անձը մոտեցել է նստավայրին և ցանկացել է ներս մտնել։ Նա այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկից խլել է զենքն ու կրակել ոստիկանների ուղղությամբ, ապա փորձել է ինքնասպան լինել։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13.00-ի մոտակայքում։
Հիվանդանոց տեղափոխված վիրավորի վիճակը ծանր է: Սկսվել է քննություն:
Ըստ տարածված տեղեկության՝ երիտասարդը շատ է ցանկացել մուտք գործել պալատ, և նրա ու ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միջադեպից հետո փակվել են դեպի նստավայր տանող բոլոր ճանապարհները։










