Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետին

13:34 • 02.11.15

 

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել  Սանկտ - Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն:

 

Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրն այսօր խորապես զգում է զոհերի հարազատների ու մտերիմների անդառնալի կորստի ցավը և անկեղծորեն կիսում է նրանց վիշտը: Մեր ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

 

Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետին