ԱՄՆ-ում մզկիթի վրա «USA» գրաֆիտի են նկարել

11:11 • 02.11.15

Անհայտ անձինք ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում Բոստոնի արվարձանում գտնվող մզկիթի վրա USA հապավումն են նկարել, գրում է gazeta.ru-ն։

 

Բոստոնում ամերիկա-իսլամական հարաբերությունների ղեկավար Ջոն Ռոբինսի խոսքով՝ համապատասխան դիմումը, որում ներառված է «քսենոֆոբ» բնույթի գործողության հետաքննության մասին խնդրանքը, ուղարկվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղական բաժանմունք, գրում է gazeta.ru-ն:

 

Խորհրդի անդամներն ընդգծել են հասարակության շրջանում հակամահմեդական տրամադրությունների աճը և տեսակետի տարածումը, թե իսլամի ներկայացուցիչներն «իրական ամերիկացիներ չեն»։