Պարագվայցի սենատորը փոխհատուցում է պահանջում Ցեղասպանության զոհերի հետնորդների համար

09:21 • 03.11.15

Պարագվայցի սենատոր Դեսիրի Մասին, ով անցած ամիս երկրի Կոնգրեսում ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, Agencia Prensa Armenia լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ օրինագծի ընդունումը պատմական տեսանկյունից արդարացի է։

 

Միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ «ցեղասպանություն» եզրույթի հետ կապված եղել է որոշակի ճնշում, այնուհանդերձ՝ սենատորը ևս մեկ անգամ հաստատել է, որ տվյալ եզրույթն արդարացիորեն արտացոլում է հայ ժողովրդի կրած տառապանքները։

 

Ինչպես նշում է Asbarez-ը, կին սենատորի խոսքով՝ ներկայացված օրինագիծը նպատակ է հետապնդում ոչ միայն ճանաչել Ցեղասպանության փաստը, այլև երաշխավորել որոշակի փոխհատուցում։

 

«Մեր նպատակը ոչ միայն ճանաչումն է, ինչը, իհարկե, անչափ կարևոր է, այլև ճանաչումից հետո որոշակի չափով փոխհատուցման տրամադրման ապահովումը։ Կարևոր է, որպեսզի մարդիկ հիշեն տեղի ունեցածը և ապագայում նման բաներ չկրկնվեն։ Ճանաչելով մարդկության դեմ գործած հանցագործության զոհերին ու ոճրագործներին` կառերեսվենք նաև իրական պատմությանը»,-նշել է Մասին։

Պարագվայցի սենատորը փոխհատուցում է պահանջում Ցեղասպանության զոհերի հետնորդների համար