Եգիպտացին իր երկրորդ ընտանիքը պահել է առաջին կնոջ տան ավտոտնակում
Իտալական Մոնցա Քաղաքում բնակվող եգիպտացին հաջողացրել է երկու ընտանիք պահել, որոնք բնակվում էին հարևանությամբ` առանց կասկածելու մեկը մյուսի գոյության մասին:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը` եգիպտացու երկրորդ կինը երեք երեխայի հետ բնակվում էր այն տան ավտոտնակում, որում բնակվում էր նրա առաջին ընտանիքը: Իրավիճակը բացահայտվել է ոստիկանների շնորհիվ:
Իրավապահներին պատահաբար է հաջողվել հայտնաբերել ստորգետնյա ավտոտնակի բնակիչներին առաջին կնոջ զանգից հետո: Կինը նկատելով, որ ամուսինը, ով դատապարտվել էր տանեցիների նկատմամբ բռնություն ցուցաբերելու համար և չէր կարող տանը մոտենալ, փորձել է տուն մտնել և զանգահարել է ոստիկանություն:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին տղամարդն ասել է, որ մտադիր չէր խախտել դատարանի որոշումը, այլ եկել էր այցելելու իր երկրորդ ընտանիքին:










