Հարցումների համաձայն՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է 29.1%-ը, դեմ՝ 26. 1%-ը. «Gallup Internatiоnal»

13:06 • 03.11.15

«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից սեպտեմբերի 10-21-ը անցկացված հարցումների համաձայն սահմանադրական հանրաքվեին մասնակցելու ցանկություն են հայտնել հարցվածների 42%-ը, չեն մասնակցի՝ 47%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 11%-ը։


Ինչպես հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, նրանք, ովքեր պատրաստվում են մասնակցել հանրաքվեին պատասխանել են հարցին՝ կողմ են, թե դեմ սահմանադրական փոփոխություններին։


«Այսպիսով, սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել 29.1%-ը, դեմ՝ 26. 1%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել 44%-ը»,- ասաց նա։


Նշենք, որ հարցումներին մասնակցել է 1105 մարդ, հարցումներն անցկացվել են ՀՀ-ի տարածքում։


Ինչպես տեղեկացրեց Արամ նավասարդյանը առաջիկայում կներկայացնեն հոկտեմբերին անցկացված հարցումների արդյունքները, իսկ մինչև հանրաքվեն ևս մեկ հարցում կանցկացնեն։

Հարցումների համաձայն՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է 29.1%-ը, դեմ՝ 26. 1%-ը. «Gallup Internatiоnal»