Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել դպրոցահասակ ցուցարարների դեմ (տեսանյութ)
Հունաստանում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել դպրոցականների դեմ։ Դեռահասների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։
Կրթության բյուջեի կրճատում, հարյուրավոր դպրոցների փակում ամբողջ երկրում, ուսուցիչների աշխատավարձերի իջեցում` այս ամենը ստիպել է դպրոցականներին դուրս գալ Աթենքի փողոցներ, գրում է Вести-ն:
Խաղաց ցույցը հունական խորհրդարանի հարևանությամբ արագ վերաճել է անկարգության: Ամբոխը հարձակվել է ցուցափեղկերի և կայանված մեքենաների վրա: Երբ միջամտել է ոստիկանությունը, նրանց ուղղությամբ քարեր և շշեր են նետվել: Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին։










