Մեքսիկայում «Կարճլիկ» մականունով նարկոբարոնի անվտանգությունն ապահովում է 5000-անոց բանակ

09:08 • 03.11.15

Մեքսիկայում խիստ ռեժիմի բանտից փախած հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի անվտանգությունն ապահովում է 5000 մարդուց կազմված իսկական բանակ, գրում է РИА Новости-ն` հղում անելով ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը։

 

«Կարճլիկ» մականունով նարկոբարոնի անվտանգությունն ապահովում է «Նոր մարդիկ» հանցավոր խմբավորումը, որը «Սինալոա» կարտելի ղեկավարի հետ սկսել է աշխատել դեռևս 2007-ին։ Դրա կազմում ներառված են մեքսիկացի նախկին զինծառայողներ և դաշնային ոստիկանության նախկին աշխատակիցներ։

 

Աղբյուրը նշում է, որ խմբավորման խնդիրն է ոչ միայն ապահովել նարկոբարոնի անձնական անվտանգությունը, այլև հարաբերություններ պարզել նրա հակառակորդների հետ։

Մեքսիկայում «Կարճլիկ» մականունով նարկոբարոնի անվտանգությունն ապահովում է 5000-անոց բանակ