Բուխարեստի ակումբում հրդեհի ժամանակ մարդկանց փրկած 2 անձ հետմահու պարգևատրվել է արիության շքանշանով (լուսանկարներ)

10:46 • 03.11.15

Ռումինիայի նախագահը հետմահու պարգևատրել է 2 տղամարդու, որոնք օգնել են Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ մարդկանց դուրսբերման աշխատանքներին, գրում է Газета-ն։

 

36-ամյա Կլաուդիու Պետրեն և 38-ամյա Ադրիան Ռուժինան պարգևատրվել են «Մատուցած ծառայությունների համար» շքանշանով` խիզախության համար:


Տղամարդիկ առաջին անգամ հասցրել են դուրս գալ ակումբից, սակայն վերադարձել են այնտեղ մարդկանց փրկելու համար:

 

Լուսանկարիչ Պետրեն 2 անգամ վերադարձել է ակումբ և դուրս բերել մի կնոջ, ինչից հետո այլևս չի վերադարձել կրակի միջից: Հարվածային գործիքներ նվագող Ռուժինան օգնել է մարդկանց, ովքեր ընկել են հրմշտոցից հետո և խեղդվել է ծխից:

 

«Սեփական կյանքի գնով նրանք փրկել են այլ մարդկանց ողբերգության ժամանակ: Նրանց ժամանակը չի ավարտվել, քանի որ հերոսները երբեք չեն հեռանում: Տեր Աստված, խաղաղություն տուր նրանց հոգիներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը:

 

Հիշեցնենք, որ Բուխարեստում գիշերային ակումբում հրդեհի զոհն էր դարձել 31 մարդ:

 

Բուխարեստի ակումբում հրդեհի ժամանակ մարդկանց փրկած 2 անձ հետմահու պարգևատրվել է արիության շքանշանով (լուսանկարներ)