Հրեա նախարարն առաջարկում է երկրից «արտաքսել» միլիոնավոր շների ու կատուների

13:00 • 03.11.15

Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ուրի Արիելը զայրացրել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին` առաջարկելով միլիոնավոր անօթևան շների ու կատուների «արտաքսել» երկրից։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, պաշտոնյան, մասնավորապես, նամակով դիմել է շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարար Ավի Գաբաիին` առաջարկելով պետական բյուջեից թափառաշրջիկ շներին ու կատուներին ստերջացնելու համար հատկացված ֆինանսական միջոցներն ուղղել այդ կենդանիներին այլ երկիր ուղարկելուն։

 

«Իսրայելի փողոցներում թափառում են 2 մլն-ից ավելի շներ ու կատուներ, որոնք կառավարության որոշմամբ պետք է ստերջացվեն։ Սակայն նրանց տառապանքները թեթևացնելու համար ես կարծում եմ, որ արտաքսումն ամենաճիշտ որոշումն է»,-իր առաջարկն արդարացրել է նախարարը։

Հրեա նախարարն առաջարկում է երկրից «արտաքսել» միլիոնավոր շների ու կատուների