Չեչնիայում կանխել են Ռամզան Կադիրովի դեմ մահափորձը

08:50 • 03.11.15

Չեչնիայի իրավապահ մարմինները կարողացել են կանխել Ռամզան Կադիրովի դեմ մահափորձը, հաղորդում է interfax.ru-ն։

 

Նշվում է, որ Չեչնիայի ղեկավարը ներել է Արգունից երիտասարդներին, որոնց տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են նախօրեին։

 

«Ձերբակալվածներն ահաբեկչություն էին նախապատրաստում Կադիրովի դեմ։ Չնայած դրան՝ Չեչնիայի ղեկավարը ներել է երիտասարդներին և նրանց փոխվելու հնարավորություն է տվել»,- ասված է տեղական հեռուստաալիքներից մեկի հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կադիրովը վահաբական գաղափարախոսությամբ տարված երիտասարդ չեչենների հետ հանդիպման ընթացքում կարողացել է նրանց ճիշտ ուղու վրա դնել:

 

Չեչնիայում կանխել են Ռամզան Կադիրովի դեմ մահափորձը