Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալվել է և հարցաքննվում է. azatutyun.am

22:46 • 03.11.15

Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալվել է, նա դեռ հարցաքննվում է:

Այս մասին «Ազատության»-ը փոխանցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

Ղազարյանի փոխանցմամբ, փոխարինող վարորդ Բագրատ Հովակիմյանն ազատ է արձակվել, պետք է դեռ պարզել, նա վարորդ էր, թե ոչ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Կա 8 զոհ, բազմաթիվ վիրավորներ։