Հարցվածների 55.3%-ը կարծում է՝ ՀՀ-ն նախագահական երկիր է
«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ սեպտեմբերի 10-21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ 1105 քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել ու պարզել, որ հարցվածների կեսից ավելին՝ 55.3%-ը կարծում է, որ Հայաստանում գործում է նախագահական կառավարման համակարգ, 36.2%՝ կիսանախագահական, իսկ խորհրդարանական՝ 8.6%-ը:
Ինչպես հրավիրված մամուլի ասուլիսին նշեց «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, կառավարման համակարգի փոփոխությանը՝ կիսանախագահականից խորհրդարանականի լիովին
դրական է վերաբերվում հարցվածների միայն՝ 5.5%-ը, ավելի շուտ դրական՝ 27.9%-ը, ավելի շուտ բացասական՝ 25.7%, ընդհանրապես բացասական՝ 15.2%: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 25.7%-ը:
Իսկ թե ինչքանով են հարցվածները ծանոթ գործող Սահմանադրությանը հարցին, պատասխանել են հետևյալ կերպ՝ «լիովին ծանոթ եմ»՝ 4.7%, «մասամբ եմ ծանոթ»՝ 37.0%, ավելի շուտ ծանոթ չեմ»՝ 27.8%, «ընդհանրապես ծանոթ չեմ»՝ 28.1%-ը:
Նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների մասին տեղյակ է եղել հարցվածների 61.6%, տեղյակ չէ՝ 35.8%, հարցին դժվարացել է պատասխանել՝ 2.5%-ը:
Հարցվածների 39.4%-ը պատասխանել է, որ ՀՀ-ում կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, 34.1%՝ նման անհրաժեշտություն չի տեսնում, իսկ 26.5%-դժվարացել է պատասխանել հարցին:










