Գերմանացի երիտասարդն իր սենյակից մոտ 1 տոննա թմրանյութ է վաճառել
Գերմանիայի դատարանն ազատազրկել է Մաքսիմիլիան անունով մի երիտասարդի, ով մայրական տանը գտնվող իր ննջասենյակից մոտ 1 տոննա ապօրինի թմրանյութ է վաճառել` ծավալելով բազմամիլիոնանոց բիզնես:
Ինչպես նշում է The Guardian-ը, 20-ամյա Մաքսիմիլիանը, ում ԶԼՄ-ները կնքել են «սենյակային դիլեր» մականվամբ, 4 մլն եվրոյի թմրանյութ է վաճառել համացանցի միջոցով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 6.5 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդը համացանցի միջոցով վաճառել, այնուհետև փոստային առաքմամբ տեղ է հասցրել կոկաին, հաշիշ, էքստազի դեղահաբեր և այլ տեսակի թմրանյութեր:
Հայտնի է, որ «սենյակային դիլերին» ձերբակալելուց հետո նրա տանը հայտնաբերվել է ևս 300 կգ թմրանյութ։
Մինչդեռ երիտասարդի 48-ամյա մայրը պատմել է, որ գաղափար անգամ չի ունեցել որդու ծավալած հանցավոր գործունեության մասին, քանի որ վերջինս շուրջ 2 տարի շարունակ արգելել էր իրեն իր ննջասենյակ մտնել։










