Արթուր Հարությունյանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է, որ Մոսկվա–Երևան վթարված ավտոբուսը «Քինգ դե լյուքս» ընկերությանն է

09:59 • 03.11.15

Tert.am–ը կապ հաստատեց «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանի (Պալաչ) հետ՝ ճշտելու այն տեղեկությունը, թե արդյոք Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, որը վթարի է ենթարկվել, պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը։


Արթուր Հարությունյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց տեղեկությունը՝ ասելով. «Ես չեմ կարող պատասխանել։ Ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել։ Վատ դեպք է եղել։ Փորձում են տեղեկություններ ճշտել տուժածների վերաբերյալ»։


Տեղեկացնենք նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ավտոբուսում երկրորդ վարորդ չի եղել։

 

Արթուր Հարությունյանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է, որ Մոսկվա–Երևան վթարված ավտոբուսը «Քինգ դե լյուքս» ընկերությանն է