Կրեմլում մեկնաբանել են Սիրիայում ռազմական արշավի հետ A321 օդանավի աղետի կապը

16:40 • 03.11.15

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարկավոր չէ կապել Եգիպտոսում «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռի աղետը Սիրիայում ՌԴ գործողության հետ, գրում է lenta.ru-ն:

 

«Դրա վերաբերյալ ինչ-որ հիպոթետիկ ենթադրությունները տեղին չեն: Եվ հետո, դրանք բոլորովին տարբեր չափումներ են, բոլորովին տարբեր հարցեր: Պետք չէ դրանք կապել»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով հարցը, թե կարո՞ղ է ազդել սիրիական արշավի ընթացքի վրա ուղևորատար ինքնաթիռի աղետի այնպիսի վարկածի հաստատումը, ինչպիսին ահաբեկչությունն է:

 

Դրա հետ մեկտեղ Պեսկովը նշել է, որ դեռ ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե կան արդյոք այդ միջադեպում ահաբեկչության նշաններ։

 

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։

Կրեմլում մեկնաբանել են Սիրիայում ռազմական արշավի հետ A321 օդանավի աղետի կապը