Այս գիշեր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ է նկատվել. ԼՂՀ ՊՆ

09:58 • 03.11.15

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։


Նշված ժամանակահատվածում  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից /18 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետից /6 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:


Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:



ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն