A321-ի անձնակազմի բանակցությունների ձայնագրությունում «ոչ բնորոշ ձայներ» են լսվել

13:05 • 03.11.15

Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 ինքնաթիռի անձնակազմը մինչ վթարը տեղեկություն չի ունեցել ինքնաթիռում անսարքությունների մասին: Այդ մասին interfax.ru-ին հայտնել է Կահիրեում տեղեկացված աղբյուրը:

 

«Դիսպետչերների հետ չվերթի անձնակազմի խոսակցությունների ձայնագրությունից հետևում է, որ իրավիճակը ռադարներից ինքնաթիռի անհետանալուց չորս րոպե առաջ սովորական է եղել, անձնակազմը սովորական խոսակցություն է վարել դիսպետչերների հետ, ոչինչ չի խոսել ինքնաթիռում անսարքությունների մասին, անձնակազմը նույնպես դրանց մասին չի հայտնել»,- ասել է աղբյուրը:

 

Նա հայտնել է, որ «ռադարների էկրաններից ինքնաթիռի անհետանալու պահին ձայնագրությունում նախորդում են սովորական թռիչքի համար ոչ բնորոշ ձայներ»։

 

Աղբյուրն ընդգծել է, որ անձնակազմն աղետի մասին ազդանշան չի տվել։

 

«Դատելով ձայնագրությունից՝ ինքնաթիռում արտակարգ իրավիճակը հանկարծակի է տեղի ունեցել և անակնկալ է դարձել չվերթի անձնակազմի համար, ընդ որում՝ օդաչուները չեն հասցրել աղետի ազդանշան տալ»,- ասել է աղբյուրը:

 

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։

На записи переговоров экипажа А321 расслышали "нехарактерные звуки"