Տեխասում տղամարդը ոստիկանությանն ասել է, որ սպանել է ընկերոջը տապակած հավի վերջին կտորի պատճառով
ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչ Ռինալդո Կարդոսո Ռիվերան ոստիկանությանն է հանձնվել համատեղ գնված հավի վերջին կտորի համար վեճի արդյունքում ընկերոջը սպանելուց հետո:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` The Inquisitr-ին հղումով, 38-ամյա Ռիվերան 4 ընկերոջ հետ որոշել են ընթրել իր տանը: Իրավիճակը լարվել է, որբ ընկերներից մեկը` 34-ամյա Դարվին Պերես Գոնսալեսը կերել տապակած հավի վերջին կտորը, որը Ռիվերան ցանկանում էր պահել իր համար:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի բնակարանի մոտ գտնվող ավտոկայանում: Կռվի ժամանակ Ռիվերան դանակ է հանել: Ոստիկանները չեն նշում, թե քանի հարված է վերջինս հասցրել դանակով:










