ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը լռեցրել են հակառակորդի նախահարձակ գործողությունները

10:37 • 04.11.15

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:


Ինչպես տեղեկացնnւմ է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

 

ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը լռեցրել են հակառակորդի նախահարձակ գործողությունները