ՌԴ ՊՆ-ն մտահոգված է Աֆղանստանում ԻՊ-ի ազդեցության աճով
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարել է անհանգստության մասին, որը ռուսական կողմի մոտ առաջացնում է Աֆղանստանի հյուսիսում՝ Տաջիկստանի և Թուրքմենստանի սահմանի մոտ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կենտրոնացումը, գրում է gazeta.ru-ն։
«Փաստում ենք երկրի 34 շրջաններից 25-ում հաստատված «Իսլամական պետության» աճող ազդեցությունը։ Մտահոգված ենք Տաջիկստանի և Թուրքմենստանի սահմանների մոտ գրոհայինների կենտրոնացման առնչությամբ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ առանձին մտահոգություն է առաջացնում երկրում կազմակերպության գրոհայինների ազդեցության աճը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ԻՊ-ում ծառայում է 25-30 հազար արտասահմանցի, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացի:










