Սիրիական բանակն ազատագրել է Հալեպ տանող կենսական կարևորության ճանապարհը.РИА Новости

22:16 • 04.11.15

Սիրիական բանակը ՌԴ ավիացիոն ուժերի աջակցությամբ նոյեմբերի 4-ին ազատագրել է Հալեպ տանող արևելյան մայրուղին:

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը` կենսական նշանակության ճանապարհի ազատագրմամբ զինվորականները  քաղաքը դուրս են բերել 2 շաբաթ տևած շրջափակումից:


Այս մասին հաղորդում է նաև Հալեպի «Գանձասար»  պարբերականը` նշելով, որ ազատագրվել է Խանասերի ճանապարհը, որը Հալեպը արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին է:


Ըստ հաղորդագրության` բանակային  ուժերն ավարտին են հասցնում ճանապարհի ականազերծման աշխատանքները: Այժմ ճանապարհով անցնում են միայն բանակային մեքենաներն ու տեխնիկան, ինչպես նաև սննդամթերք և վառելիք տեղափոխող մեքենաները: