Ադրբեջանական ԿԳԲ-ի թոզն ու դումանը (ինֆոգրաֆիկա)
Ադրբեջանական ԿԳԲ-ի պարտությունը
Օրերս Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որոնք նշանավորվեցին ընտրության նախաշեմին միջազգային հանրության աննախադեպ քննադատություններով։ Դիտորդների թվում բացակայում էր ԵԱՀԿ-ն, որի վրա է դրված Եվրոպայի տարածքում ընտրական գործընթացներին հետևելու հիմնական դերակատարությունը։ Թե ինչով ավարտվեցին ընտրությունները՝ բոլորին է պարզ. Ալիևների ընտանիքի անձնական օգտագործման կուսակցությունը հերթական անգամ հավաքեց Միլլի Մեջլիսի ձայների մեծամասնությունը։
Սակայն այս հոդվածում ցանկանում եմ անդրադառնալ գործընթացին, որն սկսվել էր դրանից երկու շաբաթ առաջ և որը շատ ավելի անկանխատեսելի էր, քան տոտալիտար իմաստով հերթական ընտրությունը։
Ամսի 17-ին, Ղազախստանից վերադառնալուց անմիջապես հետո նախագահ Ալիևը ստորագրեց հրամանագիր՝ Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին ծառայությունից ազատելու վերաբերյալ։
Հաջորդող օրերին նախարարության կառույցում հիմնարար մաքրում տեղի ունեցավ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն 25 բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին, 20-ն ազատվեցին աշխատանքից։ «Տուժողների» թվում էին գեներալներ ու Ազգային անվտանգության նախարարության բարձր սպայական կազմի ներկայացուցիչներ, Հարկային նախարարության, Կապի նախարարության պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց հարազատները։
.jpg)
(Ինֆոգրաֆիկայի մեծ տարբերակը կարող եք դիտել այստեղ)
ԿԳԲ-ի նախարարի անձեռնմխելիությունը
Էլդար Մահմուդովը բոլոր ղեկավարների ղեկավարն էր։ Կառավարել է մի կառույց, որը դեռ Սովետ Միության տարիներին կառավարել է պայծառափայլ Հեյդարը։ Նա էր հենց, որ «ճիշտ գծերի» վրա կանգնեցրեց կառույցը իշխանության գալուց ու 1994-ին Ազգային անվտանգության նախարար Նարիման Իմրանովին ձերբակալելուց հետո՝ մեղադրելով նրան հայրենիքի դավաճանության մեջ։ Հաջորդ նշանակված նախարարին այդ «գծերից դուրս գցեցին» միայն 9 տարի հետո արդեն պայծառափայլի մահվանից հետո։ Նոր ղեկավար նշանակվեց Էլդար Մահմուդովը, ում Ալիև կրտսերը տեղափոխեց այդտեղ ՆԳ նախարարությունից։
Ադրբեջանական Ազգային անվտանգության կոմիտեն՝ ԿԳԲ-ն, գործել է արդյունավետ։ Մահմուդովի աշխատանքի տարիներին հաջողվել է շատ անմեղների շարքից հանել։ 2005 թվականի խորհրդարանական ընտրությունից առաջ ձերբակալվել էր ոչ ավել, ոչ պակաս՝ Ադրբեջանի նախագահի գործերի կառավարիչ Ակիֆ Միրկադիրովը, որին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման, ինչպես նաև առողջապահության ու տնտեսական զարգացման նախարարները, որոնց դատապարտել էին 7-11 տարվա ազատազրկման։ Հոդվածները տիպիկ են. հեղաշրջման փորձ, խոշոր միջոցների յուրացումներ։
Մի քանի տարի անց նոր նախարարի հմտությունները նրան օգնեցին կուտակել շատ խոշոր ընկերություններ Ադրբեջանում, որոնք հանձնեց իր իսկ հարազատների վերահսկողությանը։
Մասնավորապես՝ երկրի խոշորագույն բանկերից Ադրբեջանի միջազգային բանկը, որը հանձնվեց իր նորաթուխ ազգական Ջահանգիր Հաջիևին։
Նրա անվան հետ է կապվում նաև լրագրող Խադիջա Իսմայիլովայի և նրա երիտասարդ ընկերոջ մասնակցությամբ 2012 թվականին արված գաղտնի նկարահանումը։ Ինչպես նաև նրա ղեկավարման տարիներին էին նախարարություն հարցաքննության կանչել ու ստորացրել այն ադրբեջանցիներին, որոնք համարձակվել էին «Եվրատեսիլի» ընթացքում քվեարկել Հայաստանի օգտին։
Հայաֆոբիայի մասին
Հայաստանի հետ շփումների թեման Ալիև կրտսերի ղեկավարման տարիներին ազգային մակարդակով ֆոբիայի է վերածվել։
Որոշ անդուրների հնարավոր է հեռացնել, նստեցնել, ճնշել՝ միայն կասկածելով, որ նրանց երակներում որոշ քանակությամբ հայկական արյուն կա։ Այդպես եղել է Գյուլար Ահմեդովի, Լեյլա Յունուսի, Ռաշադ Մամադովի, Արիֆ Մամեդովի աղմկահարույց գործերով։
Ադրբեջանում հայ լինելը հավասարազոր է Ֆաշիստական Գերմանիայում հրեա լինելուն։
Ցանկանո՞ւմ ես զբաղեցնել ղեկավարի տեղը, բողոքիր, որ նա հայ է կամ որ հայերի հետ է շփվում Ֆեյսբուքում, կամ էլ որ պահպանում է հայերի հետ մինչ Ղարաբաղի պատերազմն ունեցած բարեկամությունը։
Մեղավորն անպայման կպատժվի, կարող ես չկասկածել։
Նավթագազային տնտեսության կործանումը
Տարեսկզբին ադրբեջանական արժույթը՝ մանաթը, մեկ օրում 35 տոկոսով անկում գրանցեց անմիջապես մի քանի օր անց այն բանից, երբ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարեց, որ մանաթի արժեքի կտրուկ տատանումներ չեն լինելու։ Միլիարդավոր դոլարներ ջուրը լցվեցին։
Նախարարությունը սկսեց բռնել գործարարներին, որոնք չէին վճարում իրենց վարկերը։ Մի շարք գործարարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց։
Հետաքրքիր է, որ նրանց մեծ մասն այս կամ այն կերպ կապված էր վերոհիշյալ Մահմուդովի հետ, որը ճիշտ ժամանակին հրաժարական տվեց։ Վերցրեցին միլիոնների վարկերն ու անհետացան։
Տնտեսության կոլապսը դրանով չսահմանափակվեց։ Աշնան սկզբին Ալիևը վերջապես խոստովանեց, որ ամեն ինչ այնքան անամպ չէ, որքան ներկայացնում է կառավարական վերահսկվող քարոզչամեքենան։
Նավթի գինն ավելի է իջել, քան նախատեսվում էր տարեսկզբին, Եվրոպային գազ վաճառելու համար ենթակառուցվածքներ ստեղծելու ռեսուրսներ չկան արդեն վաղուց։ Չկա նաև գազն այն մասշտաբներով, որը եվրոպացի գործընկերներին խոստացել էր նախագահը։
Ժողովրդի անսպասելի թշնամին
Եվ ահա, հոկտեմբերի կեսերին, հստակ երկնքում երևացած ամպրոպի նման, ժառանգորդն աշխատանքից ազատում է հավատարիմ նախարարին ու նրա կառույցում ստուգումներ սկսում։
Եվ, օ՜ հրաշք։ Վերահսկվող մեդիադաշտը լցվում է պատմություններով այն մասին, թե ինչ անխիղճ ու խորամանկ մարդ դուրս եկավ Էլդար Մահմուդովը։ Կողոպտել է մարդկանց, պաշտոնյաներին ստիպել է տուրքեր վճարել, բանկերից փողեր է գողացել և այլն։
Բնականաբար, ինչպես ընդունված է տոտալիտար համակարգերում, քննադատվող պաշտոնյան երկար տարիներ ստորաբար խաբել է Գերագույնին, հրեշտակ է ձևացել, և դա արել այնքան հմտորեն, որ Գերագույնը չի էլ կասկածել, թե ով է իրականում ավելի քան 10 տարի զբաղեցնում Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։
Ոչ մի լրագրող չհամարձակվեց հարցնել. «Իսկ ո՞ւր էր նայում ինքը՝ Ալիևը»։ Շեֆը միշտ ճիշտ է։ Ստալինը չէր կարող մեղավոր լինել այն բանում, որ իր կողքին ազգի թշնամիներ են եղել։ Փա՛ռք Ստալինին, որ նա ժամանակին կարողացավ արմատախիլ անել կապիտալիստական ոջիլը։
Մարդուն պատմությունից ջնջելու գործընթացն անցնում է դաժան ու արագ։ Նախարար Մահմուդովին աշխատանքից հեռացնելուց մի քանի օր հետո Նախիջևանում ապամոնտաժեցին նրա հոր՝ ակադեմիկոս Ահմեդ Մահմուդովի կիսանդրին, որը կանգնեցված էր իր հայրենի գյուղի իր իսկ անվան լիցեյի դիմաց։ Ահմեդ Մահմուդովը եղել է Հայրենական մեծ պատերազմի վետերան է և Ադրբեջանի էկոնոմիկայի ինստիտուտի հիմնադիրը։
Շարունակելի...
Սեդրակ Մկրտչյան
Օգտագործված հղումներ՝
http://ru.oxu.az/politics/97791
http://haqqin.az/news/55259
http://haqqin.az/news/55237
http://ru.oxu.az/criminal/97916
http://haqqin.az/news/55265
http://contact.az/docs/2015/Want%20to%20Say/101800133372ru.htm#.VjhbqaJdFmo
http://haqqin.az/news/55301
http://minval.az/news/123504143
http://haqqin.az/news/55408
http://minval.az/news/123503406
http://haqqin.az/news/55498
http://minval.az/news/123503910
http://ru.oxu.az/society/98630
http://haqqin.az/news/55602
http://minval.az/news/123504868
http://ru.oxu.az/society/98803
http://minval.az/news/123504707
http://minval.az/news/123503003
http://ru.oxu.az/criminal/98488
http://ru.oxu.az/society/98818
http://minval.az/news/123505103
http://minval.az/news/123505571
http://minval.az/news/123504975
http://minval.az/news/123503017
http://haqqin.az/news/55673
http://ru.oxu.az/society/99231
http://minval.az/news/123505406
http://minval.az/news/123505728
http://minval.az/news/123505376
http://haqqin.az/news/55924
http://haqqin.az/news/55774
http://ru.oxu.az/criminal/99350
http://minval.az/news/123505682
http://minval.az/news/123506702
http://minval.az/news/123505931
http://haqqin.az/news/56170
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D1%85%D0%BC%D1%83%D0%B4%D0%BE%D0%B2,_%D0%AD%D0%BB%D1%8C%D0%B4%D0%B0%D1%80_%D0%90%D1%85%D0%BC%D0%B5%D0%B4_%D0%BE%D0%B3%D0%BB%D1%8B
http://news.day.az/politics/74579.html
http://news.day.az/society/151385.html
http://1news.az/chronicle/20150327035310142.html
http://www.trend.az/azerbaijan/politics/2132837.html
http://www.trend.az/azerbaijan/politics/2256299.html










