Հրաբխի պատճառով Բալիի օդանավակայանը փակվել է
Հրաբխային մոխրի ամպը, որն առաջացել է ինդոնեզական Ռինջանի հրաբխի ժայթքման հետևանքով, դարձել է հանգստավայրային կղզու օդանավակայանում ինքնաթիռների թռիչքների ուշացման պատճառ, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Չվերթները հետաձգվել են 15 րոպեից մինչև մի քանի ժամ: Այդ ընթացքում փակ են եղել օդանավակայանի թռիչքուղիները: Վայրէջքներ նույնպես չեն եղել։
Մի քանի չվերթներ չեղյալ են հայտարարվել։










