Բեյրութում հորդառատ անձրևներն աղբակույտերը տարածել են քաղաքով մեկ
Հորդառատ անձրևների հետևանքով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում 4 ամիս շարունակ փտող աղբակույտերը վերածվել են «աղբի գետերի», գրում է Интерфакс-ը:
2 մլն բնակչությամբ քաղաքի մաքրությունը դադարեցվել էր հուլիսին` գլխավոր աղբանոցի փակումից հետո:
Օգոստոսի վերջին աղբը քաղաքի փողոցներից հավաքել պահանջող ցուցարարներն ակցիա էին կազակերպել և բախումներ ունեցել ոստիկանության հետ, ինչի հետևանքով տուժել էր 15 մարդ։










