Բրիտանիան չի բացառում, որ А321 օդանավը կործանված լինի պայթուցիկ սարքի պատճառով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտավախություն է հայտնել, որ A321 ռուսական օդանավի վթարի պատճառ կարող էր դառնալ պայթուցիկ սարքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով երկրի վարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ լիակատար համոզվածությամբ խոսելու համար շուտ է, սակայն նոր տվյալների ի հայտ գալով մեծանում է պայթուցիկի գործարկման հավանականությունը:
Նոր տվյալների ուսումնասիրությամբ պայմանավորված` բոլոր չվերթները Շարմ էլ Շեյխից Բրիտանիա հետաձգվում են: Դա արվում է, որպեսզի բրիտանացի մասնագետները կարողանան գնահատել թռիչքների անվտանգությունը:










