Ղրիմում մասնավոր օդանավ է ընկել. կա 4 զոհ
Ղրիմում «Սեսնա» մակնիշի ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին Интерфакс-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունից:
«Օդանավը օդ է բարձրացել Կոկտեբել ավանից, սակայն թռիչքի ժամանակ չնախատեսված իրավիճակ է ստեղծվել, և օդանավը կտրուկ անկում է ապրել` բախվելով գետնին: Զոհվել են օդանավում թռչող բոլոր 4 ուղևորները», - ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի մեկնաբանմամբ` նախնական տվյալների համաձայն` թռիչքը արտոնագրված չի եղել:










