LifeNews-ը հրապարակել է A321-ի կործանումից ժամեր անց նկարահանված տեսանյութը (տեսանյութ)

12:27 • 04.11.15

LifeNews լրատվամիջոցի տրամադրության տակ են հայտնվել էքսկլյուզիվ կադրեր Սինայի թերակղզում ռուսական ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրից, որոնք նկարահանվել են աղետից մի քանի ժամ անց:

 

Տեսանյութում երևում են օդանավի դեռ այրվող հատվածները։ «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի ընկնելու վայրը պատված է սպիտակ ծխով:

 

Շարմ էլ Շեյխ - Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։

 

LifeNews-ը հրապարակել է A321-ի կործանումից ժամեր անց նկարահանված տեսանյութը (տեսանյութ)